Ինքդ էլ գիտես հայտնի պոստուլատը. «Ամեն ինչ՝ իր ժամանակին», և նշանակում է, որ իբրև թե մարդու կյանքում ժամանակ կլինի ամեն ինչի համար, ինչը կարելի է պատկերացնել: Արտասվելու և ծիծաղելու, սիրելու և ատելու, փնտրելու, ձգտելու և տրվելու ժամանակ:

 

Բայց, հավատա ինձ, սխալ է գրված այնտեղ: Մարդու կյանքում ժամանակը չի բավականացնում ամեն ինչի համար: Մենք չենք հասցնում անել այն, ինչ ուզում ենք: Երկար՝ չի նշանակում հավերժ:

 

ԲԵՆ ՇԵՐՎՈՒԴ

 

Հովիկ Չարխչյան