2014-ի հուլիսին Կառավարությունը հաստատել էլ մի նախագիծը, որով Հայաստանը մոտ 400 մլն դրամ է ներդրել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում:
Ընկերությունը արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:

 


Դեռ մեկ տարվա գործունեությունը չբոլորած գործարանի արտադրանքն արդեն ունի պահանջարկ: Առաջիկա օրերին առաջին խոշոր արտահանման պայմանագիրը կստորագրվի հարևան երկրներից մեկի հետ, իսկ մինչ այդ պատվերներ են ստացվել ՀՀ պետական տարբեր կառույցներից:
Գործարանում կարևորում են նաև աշխատատեղերի ավելացումը: Նախատեսվում է ամեն տարի աշխատողների թիվը ավելացնել 25-ով:
Արդեն իսկ պատճառով մեկնարկել են նոր արտադրամասի նախագծման աշխատանքները, ինչը վկայում է աշխատատեղերի ընդլայնման մասին:

 


Ինչ վերաբերում է տանկերին, ապա դրանց վերականգնման համար այստեղ տարեկան մոտ 300-320 դետալ է նախագծվում ու արտադրվում՝ և զրահատեխնիկայի, և հրետանու, և հատուկ տեխնիկայի համար: Հին դետալները փոխարինում են նորերով, որոնցով վերանորոգված տեխնիկայի համար երաշխիք է տրվում: Շարժիչները փոխարինվում նորերով՝ բենզինայինը՝ դիզելայինով : Ինչ վերաբերում է կրակային մասին, ապա այն ամբողջովին նորոգվում է:
Փաստացի, ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արտադրվում է այդ գործարանում:

 

 

 

Կարեն Մկոյան