Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոր Սահմանադրության նախագծի առաջինից 7-րդ գլուխների հրապարակումից հետո մինչ օրս այդ նախագծի մասին արտահայտվել են միայն ՀԱԿ-ը և ՀՅԴ –ն:

Ի սկզբանե կար նաև երրորդ կողմի՝ ՀՀԿ-ի մոտեցումը:

 

 

Առաջինը՝ ՀԱԿ-ը, կետ առ կետ անդրադարձել է նախագծին և հանդես է եկել հայտարարությամբ, որով մերժում է այս նախագիծը :
Երկրորդը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդես է եկել պարզաբանմամբ և ասել «Դեռ մեզ մոտ քննարկման մեջ է դա, առանձին հատվածների, պարագրաֆների, ձևակերպումների վերաբերյալ մենք խնդիրներ ունենք, բայց հիմնականում, սկզբունքային առումով, այո, գտնում ենք, որ մեր տեսակետը հաղթել է»:

 

 

Երրորդ կողմը՝ ՀՀԿ-ն Էդ. Շարմազանովի միջոցով արդեն հայտնել է , որ իրենց համար Սահմանադրական բարեփոխումների անցկացումը գերնպատակ չէ:

Առայժմ լռում են այն «կուսակցությունները», որոնց համար երկրի խորհրդարանական կառավարման անցնելը ամրագրված է կուսակցության ծրագրում:

 

 

Ինքս, դեռ գլուխ չեմ հանում այս շիլաշփոթից, բայց չեմ կարող չհարգել թե ՀԱԿ-ի և թե ՀՅԴ-ի մոտեցումները: Միշտ եմ ասել և հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, Հայաստանում գաղափարական երկու քաղաքական ուժ գոյություն ունի՝ ՀՀՇ և ՀՅԴ: Մնացածը՝ ՀՀՇ-ից սերված ածանցյալներ են:

Խոստովանեմ, որ ես առաջնորդվելու եմ իմ խղճի մտոք, բայց հաճելի է , երբ քաղաքական կուսակցությունները քննարկումներ են սկսում, մատնանշում են թերությունները, առավելությունները, առաջնահերթությունները և այլն:
Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց , այն խմբերին կամ այն մեկ հոգանոց «կուսակցություններին», ովքեր դեռ թանաքը թղթի վրա չչորացած սկսեցին քարը քարին չթողնել ու անբախ-զամբախ դուրս տալ: Դրանք ինձ համար կաին և մնացին որպես «Կոմայգու» կոնտինգենտ:

 

 

Այս կոնտեքստից ելնելով ամենևին անհասկանալի չէ ՀՀԿ-ի կեցվածքը: Մարդիկ առաջարկ են բերել և ասում են ,որ իրենց համար Սահմանադրական բարեփոխումների անցկացումը գերնպատակ չէ: Սա ամենևին տարօրինակ կեցվածք չէ, քան վերը նշված կոնտինգետինը: Ի՞նչ էր ուզում դրանով ասել ՀՀԿ-ն: Կարծես թե կռահում եմ: Հավանաբար ուզում էին ասել, դուք որոշեք, եթե նախագահական կառավարում եք ուզում, մեզ դա ավելի ձեռնատու է, ավելի քիչ ջանքեր կներդնենք վերարտադրվելու համար: Եթե դա է նրանց ասածը, ապա հարգանքի արժանի են, անկեղծ են: Պարտադիր չէ, որ ամեն անգամ բացահայտ ասեն, թե ոնց են հաղթելու:
Ասածս ի՞նչ է: ՀՀՇ-ի իշխանությունից հետո , երկրում կուսակցական մշակույթը չզարգացավ: Մնացին էլի ՀՀՇ-ն՝ ՀԱԿ անունով և ՀՅԴ-ն: Եւ այժմ սահմանադրական փոփոխությունների նախաշեմին այդ երկու կուսակցություններն են կանգնած դեմ դիմաց: Մնացածը, ինչպես ասացի ածանցյալներ են, այս դեպքում ՀՀՇ-ի….

 

 

Հասկացեք, վատ իմաստով չեմ ասում: