Անկեղծ չէի ուզում խառնվել այս անլուրջ քննարկումներին, եթե աշխարհում չլիներ նման պրակտիկա, երբ պետության ղեկավարի մամուլի խոսնակը նախկին ԱԱԾ սպա է։
Բազմաթիվ են նման օրինակները, սակայն հարցը ոչ այնքան սա է, որքան Հայաստանի ու այլ երկրների հանգամանքը։
Հայաստանը շատ է տարբերվում մյուս երկրներից, մեր երկիրը պատերազմական վիճակում է, այսօր առավել քան երբևէ ազգային անվտանգությունը պիտի լինի բարձր մակարդակի։
Ու ենթադրում եմ, որ նաև սրանով է պայմանավորված Վլադիմիր Հակոբյանի նշանակումը, քանի որ ամենատարբեր հանգամանքներում նա կարող է գործել ինչպես թելադրում է ՀՀ պետական ու ազգային շահը։
Ի գիտություն ոմանց նաև ասեմ, որ շատ լավ է, երբ հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղարը ԱԱԾ նախկին սպա է ու լավ տիրապետում է օպերատիվ աշխատանքին, իսկ լինել պետության թիվ 1 դեմքի անձնական ներկայացուցիչն ու առհասարակ երկրի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող
մարդը մեղմ ասած խաղ ու պար չէ, այս խառը ժամանակներում։
Սմբատ Ղահրամանյան
Թերևս քչերը գիտեն, թե ինչ կառույց է ԱԱԾ-ն և ինչն է հանդիսանում նրա գերնպատակը։
Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ, ՀՀ Ազգային անվտանգության նախարար, ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար և ապա նորից ՀՀ Ազգային անվտանգության նախարար ու գոնե այսքանը պիտի հուշեր ձեզ, որ նախագահը քաջ գիտակցում է ում և ինչ պաշտոնում է նշանակում։
Հուսով եմ, որ նորանշանակ մամուլի խոսնակը կարդարացնի իրեն նաև ԱԱԾ-ում աշխատած տարիների պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքով և կհամադրի ժուռնալիստիական կրթությունը ազգային անվտանգության ծառայողի սուր աչքի ու հոտառության հետ։