Որոշ ընդիմադիր քաղաքական գործիչներ անցնում են հատուկ թրեյնինգներ, ծանոթանալու համար ժեստերի լեզվին: Դրանք հետո շատ հարկավոր են լինում ժողովրդական զանգվածների հետ շփվելու համար: Նույնիսկ եթե էկրանից ենք նրանց դիտում, կրկին շատ կարևոր է ժեստիկուլիացիան: Քաղաքական գործչի ձեռքերը պետք է լինեն սեղանին և երևան: Դա նշանակում է,որ նա վերահսկում է իրավիճակը և ինքնավստահ է: Հորիզոնական ժեստերը դրական են ու հասկանալի: Ուղղահայաց ժեստերը արտահայտում են ագրեսիա:

 


● Եթե քաղաքական գործիչը խոսքի հետ օգտագործում է ցուցամատը, ուրեմն փորձում է ինչ-որ բան ապացուցել: Այդ ժեստը նաև հանրությանն իշխելու ժեստն է:
● Բռունցքներ ցույց տալը նշանակում է ագրեսիա:
● Փողկապն ուղղելը անվստահության ժեստն է:
● Ձեռքերը սրտին դնելը անկեղծության ժեստն է:
Գործարքներ կնքելու ժամանակ հետևյալ ժեստերն իմանալը կարևոր է.

 


● Եթե զրուցակիցը ձեռքերը դնում է գոտկատեղին, դա նշանակում է, որ տարածության մեծ մասը նրանն է և նա դրության տերն է:
● Ստելիս ցուցամատով փակում են բերանը, տրորում են քիթը, քորում աչքերը: Ստելիս հաճախ են հպվում հագուստին, հպվում են ականջի բլթակին, ժպում են, բայց ոչ աչքերով, որորվհետև հայացքը չի ստում և լավ հոգեբանը կարող է աչքի բբի լայնացումից նեղացումից կարող է հասկանալ ստում է դիմացինը, թե ոչ:
Պայմանագիր կնքելիս շատ կարևոր են հետևյալ ժեստերի իմացությունը.
● Ակնոցի ապակին մաքրելը նշանակում է դադար:

 


● Մատներով թմբկահարել-նյարդայն վիճակ:
● Հենվել աթոռի թիկնակին-Գործարքի բարեհաջող ընթացք:
● Ակնոցի ծայրը բերանը դնել-Դադար մտածելու համար:
● Ծոծրակը կամ ականջի հետևը քորել-Այդ մարդուն վստահել չի կարելի:
● Ձեռքերը կրծքին խաչել-Ագրեսիվ տրամադրություն:
●Ձեռքի ափերը ծնկեներին դրած-Տեղի ունեցածի նկատմամբ հետաքրքրության դրսևորում:
●Ձեռքի մատները ջարդրտել-Հոգեկան ինքնահանգստացման միջոց, որը գործարքի ժամանակ գռեհիկ է:
●Ձեռքի ափերը իրար շփելը բացասակն մտադրվածություն է:
●Մատները խաչելը խոսում է ինտելեկտուալ և զգայական մարդու մասին:
●Սրտի մոտ բոլոր ժեստերը անկեղծության,վստահության մասին են խոսում:
●Եթե զրուցակիցը խոսելիս ձեռքի ափերը ցույց է տալիս, դա խոսում է անկեղծության, հոգատարության մասին:

 


Շատ կարևոր է իմանալ, որ ժեստերն օգտագործվում են ճակատային մասից մինչև գոտկատեղ: Համարվում է ընդունելի և շփման այն հատվածն է, որն անցնել չի կարելի:

 

 

 

Սևակ Գրիգորյան