Իրանը «Վեցնյակի» հետ համաձայնություն է ձեռք բերել իր միջուկային ծրագրի շուրջ: Դա նշանակում է որ Իրանի նկատմամբ կհանվեն բազմաթիվ պատժամիջոցներ, և պետությունը կսկսի զարգացման մի նոր փուլ: Իսկ ինչո՞վ է դա ձեռնտու Հայաստանին:

 


Մենք խոսում ենք Իրանի մասին, որպես մի երկրի, որի բնակչությունը 2014 թվ.-ի վերջին կազմում էր մոտ 78.5 մլն. մարդ, ՀԱԱ-ն կազմում էր 280 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2013 թվականին հասնում էր մոտ 15.6 հազար դոլարի: Հայաստանում այն կազմում է 7.8 հազար դոլար:
Այսինքն տվյալ երկիրը թե՛ գնողունակությամբ, թե՛ ՀԱԱ-ով, և թե՛ ՀՆԱ-ով առաջ է Հայաստանիցՙ: Սակայն, եթե համեմատենք ժամանակակից տեխնոլոգիաներին ինտեգրման աստիճանը, ապա Հայաստանը այստեղ բավականին առաջ է: Այսպես, սոցիալական ցանցերից օգտվողների թիվը Իրանում հասնում է ընդամենը բնակչության 31.4%-ի, և դա այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության 46.3%-ը օգտվում է այդ ցանցերից:

 


Էներգետիկայի վերագործման համար նախատեսված նավթային էկվիվալենտը կազմում է ընդանուր արտադրության 8.2%-ը, այն դեպքում, երբ Իրանում այն կազմում է 0.6%:
Հայաստանը Իրանի հետ տնտեսական լավ հարաբերությունները է պահպանել նաև Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակահատվածում։

 


Հաշվի առնելով այն, որ մեր երկրում բիզնես միջավայրը բոլոր ցուցանիշներով ավելի գրավիչ է և պաշտպանված, քան Իրանում և Արևմտյան բանկերում պահվող իրանական կապիտալը ապասառեցվել է' սպասվում է, որ Իրանական կապիտալի ներհոսքը ՀՀ շատ չի ուշանա։

 

 

Տիգրանուհի Դավթյան