Սոցիալական ոլորտը հասարակության գլխավոր արտադրողական ուժի՝ մարդու միջոցով մեծապես ազդում է նաև հասարակական արտադրության վրա, քանի որ այն ներկայացնում է կենսական պահանջմունքների բավարարման գործընթացը, այսինքն՝ ապահովում է տնային տնտեսությունների անհրաժեշտ կենսապայմանները։ Այդ ազդեցությունը տեղի է ունենում, երբ բարելավվում են սոցիալ-կենցաղային կամ բնակարանային պայմանները, բարձրանում է հասարակության անդամների կրթական, մշակութային մակարդակը, նվազում են հիվանդությունները:

 

Վերը նշված նպատակի իրականացման համար ՀՀ Կառավարությունը հերթական նիստի ժամանակ որոշում կայացրեց Երևան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները և Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի շինության վերափոխելու ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը, որտեղ բնակություն կհաստատեն 7 ընտանիքի 30 անդամներ, իսկ զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար հատկացնել 4 մլն. դրամ:

 

Նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, ազգամիջյան բախումների հետևանքով 1988-93թթ շատ հայեր ստիպված լքեցին իրենց բնակավայրերը և դառձան փախստականներ: Փախստականների բնակության խնդիրը դեռ վերջնականապես չեն լուծվել, բայց շատ կարևոր նշանակություն ունեն՝ փասխստականների և միգրացիայի քաղաքականության համատեքստում, այդ պատճառով ՀՀ ԿԱ մեկ այլ որոշմամբ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքներին թույլատրվեց սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները:

 

Կարելի է փաստել, որ ՀՀ-ում սոցիալական խնդիրները այս որոշումներով չեն սպառվում, և դեռ առկա են բազմաթիվ հասարակության անդամներ` ընդգրկաված խոցելի խմբերում, որոնց պահանջները դեռ չեն բավարարվել, սակայն հասարակության զարգացման ընթացքում ձևավորվել են սոցիալական տարբեր խմբեր, իսկ սոցիալական հարաբերությունների ոլորտում նրանց շահերն ու պահանջները բազմաթիվ են և անհրաժեշտ է, որ դրանք կարգավորվեն պետության կողմից՝ ելնելով սոցիալական արդարության սկզբունքից, իսկ շուկայական տնտեսությունում սոցիալական գործընթացների կարգավորման կարևորագույն գործիք է հանդիսանում սոցիալական քաղաքականությունը, որով էլ հենց պետք է առաջնորդվել նման պարագաներում։

 

 

 

Արմեն Վարդանյան