Սահմանադրության նոր նախագծի որոշ հոդվածներ այնքան անսովոր ու նոր են, որ շունչ է կտրվում պատկերացնելիս, թե համակարգային ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել դրանք: Պարզ չէ, թե դրանք ինչպե՞ս կանդրադառնան կառավարման արդյունավետության վրա:

 

Արդո՞ք նոր սահմանադրությամբ սոցիալապես ավելի պաշտպանված կլինի քաղաքացին, ինչպե՞ս կազդեն այդ փոփոխությունները աղքատության կրճատման և կենսամակարդակի բարձրացման վրա: Այս կարևոր հարցերը պարզելու համար, ցանկալի է, որ նախագծի հասարակական քննարկումն ու բանավեճն ընթանան ոչ թե սիրողական կամ հուզական, այլ քաղաքական ու գաղափարական դիրքերից, ոչ թե քննադատվեն պաշտոնյաներն ու հավակնորդները, այլ արժեքներն ու նորմերը:

 


Հ.Գ. Պատերազմի ժամանակ ֆիդայիները, տարբեր կուսակցությունների և ջոկատների զինվորները չէին անձնավորում Հայրենիքի ազատության համար պայքարը: Նաև դա է հիմնավորումը, որ Արցախյան մեծ հաղթանակը ամբողջ ժողովրդինն է, ոչ թե ինչ-որ մեկինը:

 

 

Վահե Ղազարյան