Իրանը «Վեցնյակի» հետ համաձայնություն է ձեռք բերել իր միջուկային ծրագրի շուրջ: Դա նշանակում է որ Իրանի նկատմամբ կհանվեն բազմաթիվ պատժամիջոցներ, և պետությունը կսկսի զարգացման մի նոր փուլ: Իսկ ինչո՞վ է դա ձեռնտու Հայաստանին:

 

Հայաստանը Իրանի հետ տնտեսական լավ հարաբերությունները պահպանեց նաև Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակահատվածում։ Սակայն, ամեն դեպքում, գործող պատժամիջոցները հնարավոր չէին դարձնում օգտագործելու հարաբերությունների ամբողջ պոտենցիալը:

 

Այժմ, երբ արդեն պատժամիջոցները կհանվեն, հնարավոր կլինի կյանքի կոչել մի շարք ծրագրեր: Մասնավորապես Մեղրի հէկի շինարարությունը եւ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։

 

Արևմտյան բանկերում պահվող իրանական կապիտալի ապասառեցումից հետո սպասվում է, որ այս ծրագրերի ֆինանսավորումը շատ չի ուշանա։ Հատկապես որ, ինչպես Իրանը, այնպես էլ Հայաստանը շահագրգռված են դրանց հնարավորինս արագ իրականացմամբ։

 

 

 

 

 

 

Տնտեսական անկյուն