««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի եւ Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրությունները երեկ անցան դրամատիկ պայքարում:

 

Տարածքային կազմակերպության խորհրդի անդամների ընտրությունները անցան երկու փուլով, որովհետեւ թեկնածուներից երկուսը հավաքել էին հավասար թվով ձայներ:

 

Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրություններում առաջադրվեց երեք թեկնածու: Այստեղ երկրորդ փուլի անհրաժեշտություն չառաջացավ:)

 

Այսօրվա դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրել է երեք Տարածքային կազմակերպություն. Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, Աբովյանում, Գյումրիում:

 

Կուսակցության Համաժողովում ընտրվել է Վարչություն, Վարչությունն ընտրել է նախագահ, փոխնախագահ, մամուլի քարտուղար:

 

Բոլոր ընտրությունները անցել են փակ-գաղտնի քվեարկությամբ:

 

Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ազատ, ժողովրդավարական ընտրական համակարգը անշրջելի իրականություն է:»

 

Նիկոլ Փաշինյան