Բոլորս էլ տեսնում ենք, որ քաղաքական ընդդիմություն չունենք: Այո, դա շատ վատ երևույթ է պետության համար: Մեր այսպես կոչված ընդդիմադիրները վախենում են մտնել իշխանությունների հետ երկխոսության մեջ:

 


Ընդդիմությունը Ազատության հրապարակից կամ Մատենադարանի բարձրունքից իշխանությունների հասցեին վատ բաներ ասողը չէ, այլ այն ընդդիմություն է ուժեղ, երբ երկխոսության արդյունքում կարողանում է ինչ-որ հարց առաջ տանել ու լուծել իր ասած ձևով:

 


Այս ամենը մեր սխալ պատկերացումների արդյունքն է: Երկխոսության գնացողին դավաճան ասելն է: Մի քիչ , որ այսպես կոչված Արևմուտքի փորձը նայենք կհասկանանք, որ դա այնքան էլ այդպես չէ ու իշխանության ու դիմության երկխոսության արդյունքում պետությունը առաջ է գնում: Իշխանություն, թե ընդդիմություն պետք է լինեն պետականամետ:

 

 


Էդգար Խաչատրյան