Հուլիսի 12-ին Հայոց երկիրը տոնելու է Վարդավառը:Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Ներկայումս իմ ծննդավայր Մարտունիի տարածածաշրջանում պահպանվել են տոնակատարության որոշակի ծեսեր և այդ տոնին հատուկ արարողակարգով պատրաստվող ուտեստներ:Տոնը այս տարածաշրջանում նշվում է մեծ խանդավառությամբ ու անպայման գերդաստաններով հավաքվում են բնության գրկում` գետերի կամ սարերի աղբյուրների ակունքներին մոտ և իրար վրա ջուր ցողում, որն էլ մեր դիցաբանության մեջ ունի իր նշանակությունը:


Հեթանոսական Հայաստանում Աստղիկ Աստվածուհուն վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։


Կիլիկիա Հայաստան