«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքում ԻՊ-ը «Ալ Լաթի առյուծ» բացառիկ արձանը 3 մետր բարձրություն և 15 տոննա ծանրություն ունեցող «Ալ Լաթի առյուծ» բացառիկ արձանը, որը հայտնաբերվել է 1977թ. լեհ հնեաբանների կողմից Ալ Լաթ արաբական նախաիսլամական աստվածուհու տաճարում: Արձանի ստեղծումը թվագրված է Ք.Ա. առաջին դարում:

 

Թեպետ սիրիական բանակային ստորաբաժանումները և պատմամաշակութային կոթողների պահպանության պատասխանատումները Պալմիրայից հեռանալուց առաջ հնագիտական արժեքների մի մասը կարողացել են տեղափոխել քաղաքից, իսկ վերոնշյալ արձանը փորձել են թաքցնել մետաղյա ծածկի և ավազով լցված պարկերի տակ, այնուամենայնիվ, իսլամականներին հաջողվել է հայտնաբերել այն և ոչնչացնել: Ենթադրվում է, որ այդ ոճրագործության տեսագրությունը համացանցում կտարածվի առաջիկայում:

 

Կից նյութն այստեղ: