Ուղիղ մի շաբաթ արդարացի բողոքի ցույցի ելած քաղաքացիները հաճելի լարվածության մեջ էին պահում ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլև ամբողջ երկիրը: Դա ո'չ կուսակցական, ո'չ քաղաքական պայքար էր, այն չուներ հստակ լիդերներ, ամեն մարդ այդ ցույցը համարում էր իրենը: Այստեղ գործում էր մեկը բոլորի, բոլորը մեկի համար հայտնի սկզբունքը: Եվ ցույցի հաջողության և մասսայականության գրավականը հենց վերոնշյալ սկզբունքներն էին:

 

 


Ինչ կատարվում է այսօր, դժվար է համեմատել այդ մի շաբաթվա հետ: Այլևս շատերը չեն մասնակցում շատերը սոցցանցերում գրառումներ չեն անում: Բողոքի այսօրվա ցույցը, կարծես, կորցրեց իր կայծը: Եվ դա զարմանալի չէ. մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ փորձեցին իրենց ձեռքը վերցնել այդ ալիքը, ինչով էլ փչացրեցին ու արատավորեցին այն: Համենայն դեպս այսօր ցույցի մասին են հիշեցնում միայն փակ Բաղրամյան պողոտան ու դրա հետևանքով քաղաքում սկիզբ առած ահավոր խցանումները:

 

 

Սարգիս Ասատրյան