Նկատել եք, որ որոշ ժամանակ ՖԲ-ն երեկ շարքը չէի գրում: Պատճառը մեկն է՝ ամեն օր պետք է գրեի Բաղրամյանում տեղի ունեցող ակցիայի մասին, իսկ դա հոգնեցուցիչ կլիներ: Հիմա փորձեմ կարճ ներկայացնել պայքարի ողջ ընթացքը:
Մաս առաջին....

 

Առաջին օրերին Ազատության հրապարակում մարդկանց թվաքանակ քիչ էր ու իմ համար այդ ամենը զարմանալի էր: Չէի կարծում, որ ՀՀ-ում այդքան քիչ մարդու համար է թանկանալու լույսը և մի քանի օր հետո հպարտությամբ շունչ քաշեցի՝ մարդկանց թիվը մեծացավ ոչ միայն մայրաքաղաքում այլև մարզերում: Մարդիկ արդար պայքարի գնացին:

 

Ինչո՞ւ Բաղրամյանում այդքան շատ մարդ հավաքվեց: Պատասխանը երևի թե մեկն էր, մարդիկ հոգնել էին Ազատության հրապարակի բեմահարթակից ու Բաղրամյան փողոցը փակելը ավելի կրեատիվ էր: Դա էլ հենց գրավեց մարդկանց: Ջրցան մեքենան էլ պակաս կրեատիվ նորություն չէր ու դա, էլ ավելի միաբանեց մարդկանց:
Հետո սկսվեցին հումորները՝ Վովա Գասպարյանի արտահայտությունները դարձան ազգային հարստության մի մաս: Բազմաթիվ մեմեր ու հումորային վիդեոներ պատրաստվեցին: Առհասարակ պետք է նշեմ, որ ոստիկանների և մարդկանց փոխհարաբերությունները ամրապնդվեցին:
Հետաքրքիր էր նաև հարսանեկան միջոցառումների մասնակցությունը ցույցերին: Հարսն ու փեսեն լույսի դեմ պայքարելիս: Իհարկե, եթե նորաստեղծ ընտանիքը չմտածի իր լույսի մասին, հին պատգամավորը հաստատ չի մտածի ու չի մտածի:
Շարունակելի....

 

Էդգար Խաչատրյան