Երեւանի հարավ-արևմտյան թաղամասում գործող ոսկու շուկայի աշխատակիցները միանում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցին: Բայց այս մարդկանց միանալու դրդապաճառները մի փոքր տարօրինակ են: Ասում են, որ եթե մինչև հուլիսի 15-ը «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն չլինի, ստիպված կլինեն փակել տաղավարները և բոլոր աշխատողներով միանալ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին:

 

Հիմա ես մի բան չհասկացա, փաստորեն էտ օրենքից էր կախված իրենք թանկ հոսանք կվճարե՞ն թե ոչ: Մյուս կողմից էլ փաստացի, եթե հիմա իշխանությունները փոփոխություններ անեն օրենքում, ապա ոսկու շուկայի ժողովուրդը չի միանալու՞ մեզ՝ արդեն մի 10 օր փողոցներում լուսացնող ցուցարարներին:
Եթե պետք է ձեր գրպանին կպնեն նոր որոշեք, որ պետք է կանգնել պայքարող համաքաղաքացիների կողքին, ապա կներեք ,բայց դուք մեր պայքարի պետք չեք ընդհանրապես:
Հ,Գ Միացող էիք շուտ միանայիք, թե չէ որպես իշխանություններին ուղղված շանտաժ մեզ միանում եք որ ի՞նչ անեք:

 

Սահակ Ղազարյան