Բաղրամյան պողոտան բացելու համար հիմա ոչ թե ջրցան մեքենա, այլ խաղալիք ջրի ատրճանակն էլ է բավարար։ Ցուցարարների այնտեղ մնալը բացառապես Ոստիկանության բարի կամքի արդյունքն է։ Բայց ասյպես շարունակել այլևս չի կարելի։ Չեն կարող 15-20 հոգին ամբողջ քաղաքը պարալիզացված պահել։ Եվ դա այն դեպքում, երբ ցույցի սկզբնական պահանջը արդեն այլ հարթակներում է հետապնդվում և լուծվում։

 

Եթե գնացքից ուշացած այդ մի քանի հոգու' Բաղրամյանում մնալու ցանկությունն այդքան կարևոր է, ուրեմն կարելի է հետները պայմանավորվել գոնե ցերեկվա ժամերին փողոցը բացել։ Մի քիչ էլ քաղաքի էն մնացած մեկ միլիոն բնակչի մասին է պետք մտածել վերջիվերջո։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան