Քանի որ շատերս մեր հանգիստը կազմակերպում ենք ամառվա ամիսներին, ապա շատ ուշադիր պիտի լինենք տուր-օպերատորների առաջարկած գովազդային առաջարկների արժանահավատությունը ստուգելիս: Վերջին օրերի մոնիտորինգը ևս մեկ անգամ ինձ ապացուցեց, որ օպերատորների մեծ մասը հաճախ ոչ բարեխիղճ գովազդով է հանդես գալիս: Հենց միայն համացանցում ներկայացվում են իրական ծախսերից անհամեմատ տարբերվող գովազդային առաջարկներ: Նման առաջարկներ տեսնելուց հետո, եթե այն ձեզ հետաքրքրում է, ապա մի շտապեք ոգևորվել և կատարեք հետևյալ քայլերը:

 

1- Նախ զանգահարեք տվյալ օպերատորի հեռախոսահամարով և ճշտեք, որ եթե մոտենաք նրանց գրասենյակ, ասենք կես ժամվա ընթացքում, այդ գներով ուղեգիր կարող եք ձեռք բերել, թե կլսեք ստանդարտ' վայ գիտեք այդ գնով ուղեգրերը հենց նոր վերջացան, բայց մենք ձեզ կարող ենք առաջարկել ավելի ընտիր ուղեգրեր?:(Նոր առաջարկները միշտ ավելի թանկ են լինում)

 

2-Հիշեք, նաև, որ գովազդներում, որպես կանոն, ուղեգրերի գների մեջ չի ներառվում տվյալ երկրի ՀՀ քաղաքացիների համար նախատեսված մուտքի արտոնագրի արժեքը

 

3- Առաջարկվող գների մեջ ներառված չի նաև Երևանից մինչև Թբիլիսի և հակառակ ուղությամբ տրանսպորտային ծախսերը:(Որպես կանոն' գայթակղիչ առաջարկների սկիզբը հիմնականում նախատեսվում է Թբիլիսիի օդանավակայանից թռիչքով)

 

4- Ուշադիր եղեք գովազդներում տեղ գտած հանգստի օրերի և գիշերների քանակի վրա; Ուղեգրերը ձեռք բերելիս' անպայման ճշտեք կոնկրետ հյուրանոց մտնելու և դուրս գալու օրն ու ժամը: Համարյա թե միշտ այս հարցում ևս մատուցվում է ոչ արժանահավատ տեղեկատվություն:

 

5-Այս ամենը համադրելով' կհասկանաք, որ առաջարկվող ուղեգրերի գայթակղիչ էժան գները իրականում ավելանում են 70-80% ով:

 

6- Եվս մեկ խորհուրդ: Ծովային հանգիստը ընտրողներին խորհուրդ կտամ չխաբվել նաև հյուրանոցների աստղերին: Շատ հաճախ 5 աստղանի հյուրանոցները իրենց որակով և մատուցած ծառայություններով ահավոր զիջում են աշխարհագրական ավելի լավ տեղանքում գտնվող 3 կամ 4 աստղանի հյուրանոցներին: Ընտրեք ծովային քաղաքների կենտրոններին ավելի մոտ և առաջին գծում տեղակայված հյուրանոցները:
Որպեսզի ձեր ամառային հանգիստը ձեզ անախորժություններ չպարգևի, ապա օգտվեք ձեզ ծանոթ ու փորձված տուր օպերատորների առաջարկներից:

 

Գարիկ Պետրոսյան