ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Քանի որ շատ են հեռակա ընդունելության հետ կապված ինձ ուղղված հարցերը, տեղեկացնեմ հետևյալի մասին:

 

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է տվյալ բուհը: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանել տվյալ տարվա կենտրոնացված և միասնական կարգով հանձնած քննական առարկա/ների գնահատականները:

 

 

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը:

 

 

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով հեռակա ուսւոցման ընդունելության փաստաթղթերի ընդունելությունը և մրցույթն իրականացվում է յուրաքանչյուր ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

 

 

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հեռակա ուսուցման ընդունելության տեղերի թիվը կազմում է 239:

 

 

Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ընդունելության մասնագիտական քննություններն անցկացվում են յուրաքանչյուր ընթացիկ տարվա նոյեմբերի 1-10 ընկած ժամանակահատվածում»: