Երանի միասնական լինեինք... ու երանի լինեինք... Դավաճանաններ չկան, կան անփորձ ջահելներ, ովքեր դեռ կմեծանան ու կհասկանան, ինչ բան է քաղաքականությունը, ինչի համար կարելի է փողոց դուրս գալ: Ու մի բան էլ, ոչ մեկին դավաճան մի ասեք, ում ասում եք դավաճան ընդամենը հնարավորություն տվեք նրանց...
Գորշություն... Հետ եմ գնում, գլուխս առնում է պատին, առաջ եմ գնում պատ է, գիտես մարդիկ էլ են դարձել պատ, ծխից, կեղտից սևացել:

 

Ու երբ ձեռք եմ տալիս չի խոսում և ես սկսում է մարդու փոխարեն խոսել: Փրկություն միշտ էլ կա փրկվողի համար... Կենտրոնացում... Այս պայմաններում ոչ մեկ չի կարող հանդգնել թե' իր անվտանգությունը երաշխավորված է... մարդիկ չդառնան գործիք պատեհապաշտների խաղերում... Հավանաբար այս իրավիճակում է գրվել «Ով էնպիսի սուտ ասի, որ ես հավատամ, թագավորությանս կեսը կտամ» հեքիաթը: Մարդկության պատմության մեջ չի եղել և ոչ մի տարերային հեղափոխություն: Հեղափոխական կոչեր անողները պատասխանատվություն վերցնելու են հետևանքների համար, թե չքմեղանալու են ու ասեն, է~հ, չգայիք: Կարծում եմ իսկական հեղափոխականները մինչև պատրաստ չլինեն, նման հայտարարություններ չեն անի, իսկ այդ ինքնակոչ հեղափոխականները ընդամենը իշխանական պրոպագանդայի մաս են կազմում, կամ եթե չէ, ամբողջական չեն գիտակցում իրենց կոչերի հետևանքները:

 

Մնացածը դուք գիտեք, ինչ անում եք արեք, բայց հետո չասեք, թե մարդիկ չեն զգուշացրել... Խմբերի բաժանված, ամեն գնով կայացող, դատարկ դհոլները ամեն գնով պատվերներ են ընդունում պետպատվերի շրջանակներում ու գործի անցնում... արդեն իմունիտետ են ձեռք բերել... Միայն գիտեմ, որ մի քանի հոգի մարդ կա այս երկրում, դե մի ավտոբուս, ովքեր անշահախնդիր պայքարում են իրենց վաղվա օրվա համար ու սիրտս կծկվում է հենց այդ մի ավտոբուս մարդկանց համար...

 

Արթուր Հայրապետյան