Մի քանի խոսք էլ չարաբաստիկ քաղաքականացնել-չքաղաքականացնելու մասին: Ինչո՞ւ են մարդիկ այդքան վախենում քաղաքականացման «բոբոյից», կամ որոշ դեպքերում ձեւ են տալիս, որ վախենում են: Իմ պատկերացմամբ Հայաստանում քաղաքականացման հետ խնդիր կարող են ունենալ միայն Սերժ Սարգսյանն ու իշխող խումբը, մասամբ էլ՝ ընդհանրապես քաղաքական ուժերը, որովհետեւ, եթե որեւէ այլ խումբ սրանցից դուրս քաղաքականանում է, ապա դառնում է իրենց մրցակից: Բայց «չգիտես ինչի» վախենում են նրանք, ովքեր չպետք է վախնենան: Մենք բոլորս սիրում ենք մեր չքնաղ ու աշխարհի ամենալավ սովետական "հայրենիքը"՝ այնտեղ կային Պարծիան, նրա մեջ Պոլիտբյուրոն եւ նրա մեջ էլ Գենսեկը: Ահա այդ երեքին, եւ մանավանդ Պոլիտբյուրոյին, ու նա՛մանավանդ Գենսեկին էր միայն վերապահված սովետական երկրում լինել քաղաքական, այսինքն՝ որոշումներ կայացնել:

 

Մնացած բոլորի քաղաքականացումը սովետական մեր չքնաղ ու անծայրածիր «հայրենիքում» ոչ միայն հավասարազոր էր, այլեւ գերազանցում էր քրեական հանցանքը: Քաղաքականացբելը սովետական երկրում հավասարազոր էր մարտահրավեր նետել Պարտիային, նրա անմահ Պոլիտբյուրոյին ու նրա անսխալական Գենսեկին (մահվանց հետո պարզվում էր, որ դրանք բոլորը ոտից գլուխ սխալ էին): Ահա թե ինչու, չնայած, սերունդներ են ծնվել ու մեծացել առանց անմահ Գենսեկների կենդանի փառքը վայելելու, սակայն, սոեվատակն երկրում քաղաքականացնելը մինչեւ հիմա քրեականից բեթար հանցանք է համարվում: Միայն մեկը պետք է իշխի.......

 

Հրանտ Տէր-Աբրահամեան