Բաղրամյանում հավաքված մարդկանց երկու հիմնական դրույթով խաբեցին՝ հեղափոխության խոստումներով ու լքելու դեպքում պարտության անխուսափելիության միֆով: Ու այդ երկու կետը շահարկելով, ամենավերջին սրիկայությունն արեցին՝ պառակտում ու թշնամանք մտցնելով ու նաև բախում հրահրել փորձելով: Ինչպես տեսանք, հաջողվեց միայն առաջին մասով:

 


Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, հեղափոխություն ոչ 5000 հոգով են անում. ոչ 10.000, ոչ էլ նույնիսկ 20,000: Էդքան մարդուն ջարդելն ու ցրելը մի քանի րոպեի բան ա: Բացի դրանից, հեղափոխություն չեն անում՝ առանց լիդերների ու գաղափարախոսություն: Կարծում եմ, առնվազն տկարամիտ է պետք լինել, որպեսզի հերքել դա և այդ դեպքում, տրամաբանականհարց եմ ուզում տալ այն մարդկանց, ովքեր հավատացել էին հեղափոխության հնրավորությանը. ո՞ւմ հետևից էիք գնում, ո՞վ էին այդ լիդերները և ի՞նչ գաղափարախոսություն էին առաջարկում:

 


Երկրորդը: Ախր ո՞ր մի հիմարն է ասել, որ բաղրամյանում մնալն ինքնանպատակ է, կամ էլ մեկ անգամ բաղրամյանը լքելուց հետո այլևս անհնար կլինի վերադառնալ: Շուշանյանենք կոնկերտ առաջարկ էին անում՝ գնալ Ազատության հրապարակ ու եթե ստացվի այնպես, որ խոստումները չկատարվեն ու թանկացումը չկասեցվի, կրկին հավաքվել ու ազգովի փակել Բաղրմյանը, ինչը միանգամայն հնարավոր էր: Իսկ հիմա ասեք ինձ, ի՞նչը փոխվեց՝ բացի պառակտում ստանալուց, բաղրամյանում հիմարներին լսելուց ու այնտեղ մնալուց:

 


Ու միշտ այսպես է՝ մի քանի հիմար ու բանսարկու մի բան են անում, որի տակից հազար խելոք չի կարողանում դուրս գալ...

 

 


Արմեն Հովսեփյան