Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնից հունիսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «Սանիտեկ» ՍՊԸ-ին գույքային վնաս պատճառելու վերաբերյալ ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։

 

Հետաքրականն այն է, որ քրգործը հարուցվել է Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամաններն ապօրինի տեղահանելու համար: Մեկ շաբաթից ավել է, ինչ Բաղրամյանում ընթացող բողոքի ցույցի մասնակիցները, պողոտայի հարակից շենքերի, ինչպես նաև կից փողոցներում գտնվող աղբամանները տեղափոխել են ցույցի տարածք' դրանք օգտագործելով որպես ցուցարարների և ոստիկանների միջև բարիկադ: Տրամաբանական է, որ մարդիկ նման քայլերի դիմում են նկատի ունենալով հունիսի 23-ին ոստիկանների կողմից իրականացրած գործողությունը, սակայն մարդու գիտակցականում չի տեղավորվու, թե ինչ հակասանիտարական վիճակ է տիրում այդ շենքերի տարածքում: Դրան գումարած նաև, որ որքան էլ արդարացված ու իրական լինի ցուցարարների պահանջը, փաստացի կատարվել է անօրինական գործողություն' բռնազավթվել է ձեռնարկությանը պատկանող գույքը:
Ցանկացած պարագայում «գողությունը» հարցի լուծում չէ, անկախ նրանից, թե գողոնը ինչ նպատակով ու որ շարժման կամ նախաձեռնության անդամներն են օգտագործում:

 

Արմեն Հովասափյան