Ոչ մեկը սա չասաց, բայց ես կասեմ՝
Եկեք շնորհակալություն հայտնեք բոլոր լրագրողներին ովքեր էս քանի օրը անձնուրաց ձեր հետ հավասար չքնեցին ու մարդկանց իրազեկում էին ամեն ինչիի մասին ու շատ օպերատիվ։
Եկեք շնորհակալություն հայտնենք բոլոր օպերատորներին ովքեր ոտի վրա կանգնած մեր համար լուսաբանում էին տեղի ունեցողը ու դու իրանց շնորհիվ «գտնվում էիր» միտինգին։

 

Եկեք շնորհակալություն հայտնենք էս օրերին հերթապահող էն բժիշկներին, ովքեր գիշեր ցերեկ Բաղրամյան պողոտայում էին ու կհասցնեին իրենց օգնությունը անհրաժեշտության դեպքում։
Եկեք շնորհակալություն հայտնենք բոլոր բոլորին ովքեր ֆինասնապես, սննդով, ջրով օգնում էին մեր երիտասարդ, հիասքանչ սերնդին…

 

Անկախ Հայաստան