Բաղրամյան պողոտայում կրքերի և դեպքերի զարգացումները հասան իրենց գագաթնակետին: Նախաձեռնող խումբը, որն ուներ մեծ թվով հետևորդներ, այդ թվում նաև վիրտուալ, կորցրեց իր իրական բանականությունը և գաղափարախոսությունը:
Կասկած չկա, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի մեխանիկական շարժիչը երիտասարդներն են: Հենց նրանք էին բազմությանը ոգեկոչում, միաժամանակ զերծ պահում բախումներից ու սադրանքներից: Սակայն նախօրեին ակցիան նախաձեռնողները որոշեցին պայքարը շարունակել Ազատության հրապարակում, նրանց գործողություններին հետևեց բաղրամյանական զանգվածի մոտ տասը տոկոսը' դրանով բացահայտելով պողոտայում հայտնվելու իրենց բուն նպատակը:
Մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում տեղակայված զանգվածը ոչ այլ ինչ է, քան անկառավարելի ամբոխ է, որը, սադրանքի ենթարկվելով ամենատարբեր քաղաքական հոսանքների և արկածախնդիր կուսակցապետերի կողմից, ամենատարբեր ծայրահեղական և սեպարատ հայտարարություններով են հանդես գալիս:

 

Փաստենք մի բան. ցանկացած դեմոկրատական հասարակության հիմնական լոկոմոտիվը ժողովուրդն է, և շատ կարևոր է, որ այդ ժողովուրդը ուղղորդված լինի ոչ թե ինչ-որ տարբեր արժեհամակարգեր սպասարկող լոբբիստական խմբերի և ծախու գրանտակերների կողմից, այլ՝ պետականակենտրոն և պետության անվտանգությունը գնահատող ու սթափ դատող քաղաքացիների:

 

Նարե Սարգսյան