Իրադարձությունների ընթացքը հասել է այն փուլի, որ պառակտական ամբիցիաները պետք չէ ջրի երես հանել և այդ կերպ ցեխ շպրտել ժողովրդավարությանը հարիր քաղաքացիական շարժումներին: Արդեն անժխտելի իրողություն է քաղաքացիական անհնազանդության առկայությունը Հայաստանում, որը շատ բնական է և ցանկացած քաղաքակիրթ հասարակության ամենակարդացվող էջերից մեկն է դա:
Բոլորս էլ հասկանում ենք, որ , այո, մեր խնդիրները բազմաթիվ են ու անհամար երկրում, դա կլինի սոցիալական, քաղաքական, թե տնտեսական: Սակայն պատմությունը վկայում է, որ ցանկացած շարժում ուժեղ է, երբ այն ոչ թե իր մեջ ամփոփում է այս բոլոր տարրերը միասին վերցրած, այլ ճիշտ հակառակը, երբ նպատակը շատ հստակ է ու «դիպուկ»: Հիմա եկել է ժամանակը այս ամենը գիտակցելու և մարտավարությունը անվտանգ ուղու վրա կանգնեցնելու:

 

Հասկանլի է, որ կան բազմաթիվ մարդիք, «ուժեր», որոնք ի սկզաբանե այլ նպատակներով էին ուղևորվել Բաղրամյան պողոտա, որը շատ պարզ երևում էր նաև նրանց ծածանած դրոշներից և հնչեցրած վանկարկումներից: Որոշներն էլ պարզապես առիթը բաց չթողնելով սեփական անձի PR- ով են զբաղված՝ հիմքում ունենալով առաջիկա քաղաքական զարգացումները:
Հիմա բողոքի ակցիայի ֆիլտրիզացման փուլն է սկսվել: Բոլորը, ովքեր գոնե Սահմանադրության «կողքով» անցել են, նրանք գիտեն, որ Հանրապետության Նախագահը դեյուրե իրավազոր չէ մեկ արտահայտությամ չեղարկել ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը: Այդ չեղարկումը իրենից պահանջում է գործընթաց: Հիմա ինչքանով նպատակահարմար կլինի մինչև այդ գործընթացների ավարտը շարունակել փակ պահել քաղաքի զարկերակը և միջազգային հանրությանը չհիմնավորված դիվիդենտներ փոխանցել: Եթե մի փոքր սառը ուղեղով դատել, ապա կարծում եմ պետք է սպասել աուդիդ գործընթացի զարգացումներին և համապատասխան եզրակացությանը:

 

Հ.Գ միթե՞ սա արդեն հաղթանակ չէ էլէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ քաղաքացիական շարժման մասնակիցների համար: Բնականա է, որ հաղթանակ չէ քաղաքական ուժերի կամ դրանց դերակատարների համար, ովքեր այս ֆոնին իրենց ամբիցաներն են ուզում զարգացնել և ի վերջո ապակայունացնել իրավիՃակը:

 

Աշոտ Ծորմուտյան