«Հունիսի 27 ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը նախ և առաջ հանդիպել է հունիսի 26-ին վիրավորված պայմանագրային զինծառայող Արայիկ Սուրենի Ներսիսյանին:

 

Սեյրան Օհանյանը բժիշկների հետ քննարկել է նրա հետագա բուժման հարցերը: Ներսիսյանը վիրավորված է սրունքներից և առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն:

 

Նախարարը քննարկել է նաև այլ հիվանդների առողջական խնդիրները և բուժման հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ»:

 

Արծրուն Հովհաննիսյան