Իմաստուն իշխանությունները էշի համառությամբ ուզում են մեզ համոզել, որ չեն ըմբռնել մեր պահանջի իմաստը
Суть- Իմաստ
Сутинер- Իմաստուն
Գավառական էժանագին մուտիտներով փորձելով ցրել լարվածությունը' հարցը համարելով փակված: Իրական մոլորյալները փորձում են մեզ մոլորեցնել: Հիմա ով որ իշխանական կուտը կհրամցնի ժողովրդին որպես մեր պահանջի բավարարում, վաղվանից կարող է համալրել Մոլորյալ Իշխանասերների շարքերը:

 


Հեշտ է շախմատ խաղալ, երբ հակառակորդիդ ֆիգուրները քո ֆիգուրների գույնի են, անհամեմատ դժվար է, երբ հակառակորդդ իրական ուժ է:
Մի փորձեք մեզ հաթաթա տալ ու վախեցնել հովհարային անջատումներով: Դրա մեղավորն էլ եք դուք և ձեր ստրկամիտ ու ոչ հեռատես քաղաքականությունը: Դուք եք մեղավոր, որ երկրի կարևորագույն ենթակառուցվածքներն ու ոլորտները հանդիսանում են օտարների սեփականությունը:

 


Ժողովրդի հետ շփվելիս էլ երբեք չփորձեք արհամարհական տոնով զրուցելը: Գրքերից մեջբերումներ անելով ու ամեն առավոտ սեփական ծառաների առ ձեզ ուղղված աղոթքները լսելով' դուք ամենևին էլ չեք դառնում ավելի խելացի ու գիտուն:
Դուք վաղուց սպառել եք ձեզ ու երբևէ չեք արժանանա ժողովրդի հարգանքին, այնպես որ գոնե հիմա ծիծաղելի արարքներ մի գործեք ու մի դիմեք ինքնասպառված տեխնոլոգիաների կիրառմանը:

 

 

 

Գարիկ Պետրոսյան