Ի դեպ, ասեմ որ ի թիվս այլ բաների, սոցիալական այս բունտը գնալով ավելի հստակ է ցույց տալիս, թե ինչ տոտալ անվստահություն է վայելում կուսակցական համակարգը՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք ընդդիմադիր ու դիմադիր։

 

Դրա ամենավառ արտահայտումը մենք տեսանք ցույցը ցրելու հաջորդ օրը, երբ խորհրդարանական խմբակցություններ ունեցող մի շարք կուսակցությունները ներկայացան հավաքին։ Ու եթե ՀՀԿ-ն ստացավ մեղմ ասած ոչ փափուկ վերաբերմունք՝ Աշոտյանի ու Ֆարմանյանի տեսքով ներկայանալով, ապա ընդդիմադիրներն ու ոչ իշխանականները ևս առանձնապես ջերմ ընդունելության չարժանացան։
Ոչ Նիկոլը, ոչ Ժառանգության պատգամավորները, ոչ էլ ԲՀԿ-ականները առանձնապես չառաջացրին ցուցարարների հիացմունքը։ Այն է, որ ի տարբերություն հանրապօետականների, նրանց հասցեին չսկսեցին հայհոյանքներ վանկարկել։

 

Սա ցույց է տալիս, որ գործող կուսակցությունների համակարգն իրենց ամբողջովին սպառել է ու այլևս չի կարողանում հանդես գալ որպես ժողովրդական ներկայացուցիչ։ Մարդիկ չեն վստահում պոլիտիկաններին ու պոլիտիկներին և գերադասում են նույնիսկ անարխիան՝ ցանկացած ձևի քաղաքական միավորի առաջնորդությանը։
Սա պետք է մտահոգիչ ազդակ լինի բոլորի համար, որովհետև եթե մյուս խորհրդարանը ամբողջովին չվերաֆորմատավորվի, ապա ժողովուրդը վերջնականապես կկտրվի քաղաքական համակարգից, իսկ դա հեղափոխության վերահասության առաջին նշաններից է։

 

Գոռ Սաղաթելյան