Մի քանի ժամում 40 տարեկան մարդը վերածվում է 20 տարեկան երիտասարդի
Հասնում ես ակցիայի «Կենդանի վահան» կոչված հատվածին: Տեսնում ես, որ բոլորը ծանոթ ու հարազատ մարդիկ են, տեսնում ես որ բացարձակ ամբիցիոզ տրամադրություններ չկան: Տեսնում ես, որ բոլորը քո պես են մտածում ու ,ի վերջո, կարող ես հանգիստ արտահայտվել:

 

Սիրելի երիտասարդներ: Դուք այնքան լավն եք, որ Ձեր կողքին կանգնած յուրաքանչյուր ոք, գտնվում է Բաղրամյան փողոցում միմիայն Ձեզ սատարելու համար: Դուք կարողացաք այնպես անել, որ Ձեզ բոլորը սիրեն ու աջակցեն: Այստեղ արդեն գովազդվելու խնդիր չկա: Կենդանի վահանի հատվածում կան մարդիկ, որոնք երբևէ այդ մասին չեն էլ բարձրաձայնել: Սա իրոք նոնսենս է մեր իրականության մեջ: Այս շարժումը բոլորինս է, բայց մենք ընդամենը տասնյակ հազարներից մեկն ենք: Այս շարժումը մեր երիտասարդներինն է, ու մենք բոլորս պարտավոր ենք միայն աջակցելու: Մի քանի օր առաջ ասացի, որ ամեն բան այնպես եք կազմակերպում, որ խմբագրելու խնդիր հաստատ չունեք: Ես մի քանի ժամ առաջ 40 տարեկան էի, բայց Բաղրամյան փողոցից վերադարձա' ինձ 20 տարեկան զգալով:

 

Գարիկ Պետրոսյան