Ռուսաստանի լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների մեծ մասը Հայաստանում բողոքի ակցիաները դիտարկում է' որպես հակառուսական մայդան: Արևմտյան մամուլի անդրադարձներում միշտ շեշտվում է, որ Հայաստանում վատ վիճակը կապված է նրա հետ, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի վիճակն է վատ: Այսինքն' բողոքի ակցիաները դիտարկվում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության տիրույթում:
Հղումներ են արվում ամենատարբեր մարդկանց, ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությանը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, բայց չկա որևէ հղում, թե ինչ տեսակետ ունի Հայաստանի ղեկավարությունը: Պատճառը կարծես հենց դա է' մեր երկրի քաղաքական ղեկավարության լռությունը և բացի ոստիկանական գործողություններից որևէ քայլ առայժմ չձեռնարկելը միայն ավելի են խորացնում դավադրությունների այդ տխմար տեսությունները:

 

Ժամանակն է, որ երկրի քաղաքական պատասխանատուները հստակ հայտարարություններ անեն և գնահատական տան ստեղծված իրավիճակին' առաջարկելով լուծման տարբերակներ և ցրելով արտաքին այդ տհաճ ֆոնը, որ ձևավորվում է մեր երկրի շուրջ:

 

Տիգրան Խաչատրյան