Ո՞րն է այս բոլոր գնանք բանակցենք, գնացեք հետ հրապարակ առաջին հայացքից ռացիոնալ առաջարկների իրական իռացիոնալությունն ու «շուստրի» կեղծիքը: Խնդիրը շատ պարզ է՝ մարդիկ շատ կոնկրետ պահանջ են առաջ քաշել՝ գինը չպետք է բարձրացվի, որոշումը բարձրացման մաիսն պետք է կասեցվի: Սա ո՛չ բարդ քաղաքական օրակարգ է, ո՛չ էլ ռազմական գործողությունների դադարեցման պլան, որ բանակցելու, դիրքերի ճշտելու, դիվանագիտության կարիք լինի:

 

Եթե իշխանությունը ցանկություն ունի հարցը լուծելու, եւ ինչպես ոստիկանության ներկայացուցիչներն են թափանցիկ ակնարկում ունի «ձեզ համար անսպասելի պատասխաններ», ապա դա լուծելի է առանց բանակցելու, պատվիրակություններ փոխանակելու եւ անկախ նրանից, թե ցուցարարներն Բաղրամյան կլինեն թե Օպերա թե Աշտարակի ձոր: Բա էլ ո՞րն է խնդիրը: Եթե Սերժն ունի «անսպասելի լուծումներ», թող բարձրաձայնի դա: Թե՞ խնդիրը շոու սարքելն է՝ «խոդոկները Լենինի մոտ» ոճի մեջ, որ բարի արքան շնորհի ժողովորդին «ազատություն» աղերսագին խնդրանքից հետո:

 

Եթե կա այլ տրամաբանություն, խնդրում եմ, հուշեք: Այնպես որ, ըստ իս, ցուցացարները, որքան էլ անկազմակերպ համարենք իրենց, բայց տարրերայնորեն ճիշտ որոշումներ են ընդունում՝ իրականում ավելի ռացիոնալ, քան այն կեղծ ռացիոնալությունը, որն առաջարկվում է ոստիկանության եւ "դեսանտ-պատի" կողմից:

 

Հրանտ Տէր-Աբրահամեան