Երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին հանրահավաք հրավիրեց, քաղաքական ուժերը բավարարվեցին միայն բանավոր աջակցություն հայտնելուց, երբ ակտիվիստները երկու գիշեր մնացին բառիս բուն իմաստով փողոցում, քաղաքական ուժերը չտեսնելու տվեցին:
Երբ հանրահավաքի մասնակիցները ուղղություն վերցրեցին Բաղրամյան 26, նույն այդ ուժերը լավագույն դեպքում Online էին հետևում իրադարձություններին:

 

Երբ ջրցան մեքենաներն ու ոստիկանության ստորաբաժանումները գործի անցան, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները մուշ-մուշ քնած էին:
ՈՒ հանկարծ այսօր, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում (Հ3-ի ուղիղ եթերում) «փոթորիկ» սկսեցին՝ ով ինչ գիտեր ասեց, մարդու իրավունք, ազատություն…. Ե՞րբ պետք է քաղաքական ուժերն իրենց պատասխանատվության մասին գիտակցեն ու այդ տրամաբանությամբ շարժվեն:

 


Ակտիվիստների գործողությունների վրա «փող չաշխատեք» այ կլոուններ:

 

Տիգրանուհի Դավթյան