Ուղեղդ պայթում է, երբ տեսնում ես ոնց է ճահիճը կլանում վերջին մոհիկաններին
Ինչքան մարդ պիտի ետնյալ լինի, որ ցանկացած ընդվզման մեջ կեղտ փնտրի: Մարդկանց զզվեցրիք, ապականեցիք ամեն բան, հիասթափեցրիք բոլորին, այնպես արեցիք, որ արտագաղթողներին արդարացիորեն այլևս հնարավոր չի մեղադրել: Ոչ մեկին բանի տեղ չեք դնում հերիք չի, ընդվզողին էլ անուն եք կպցնում:
Բթամիտ զոմբիների միջոցով ուզում եք վիժեցնել ցանկացած պայքար: Ամենամեծ գրանտակերը հանդիսանալով' բոլորին գրանտակերի պիտակ եք կպցնում: Չքավորի աշխատավարձով աշխատող սեփական ստրուկների միջոցով' հարամում եք ամեն բան: Սա է ձեր ստեղծած երկիրը:

 

ԶԶվեցրիք ձեր անտարբերությամբ ու իրական անզորությամբ: Արա, դուրս եկեք փողոց , կանգնեք ժողովրդի կողքին ու գոնե ձեր չունեցած արժանապատվությամբ ուղղակի հայտարարեք, որ անզոր եք ու հարց լուծող չեք:
Էնքան արեցիք, որ վերջին մոհիկաններն էլ թքեն ու հեռանան:
Սելֆիամոլ ու գլամուր մասսա եք միայն հետ գցել: Սրանցո՞վ եք երկիր կառուցում: Հայրենասիրության կեղծ դոգմաներ եք հորինել ու ստիպում եք բարոյալքված հասարակությանը' լռել, իսկ արտահայտվողին ազգի դավաճանի պիտակ եք կպցնում ձեր ստեղծած ֆեյք մարդկանցով, որովհետև իրական ֆեյքեր եք:
Կգա մի օր, երբ կարգին տղերքի անհրաժեշտությունը օդ ու ջրի պես եք զգալու, բայց այդժամ մնալու եք մենակ ու մի այլ տիպի գենդերային դիսկամֆորտի թաքնված հաճույքն եք վայելելու...

 

Գարիկ Պետրոսյան