«Հոսանքը մի՛ թանկացրեք, մի՛ ստիպեք մարդկանց արտագաղթել» բանաձևը որքան հուզական է, այնքան էլ՝ չարդարացված:

 

Այն չի արտահայտում ողջ հանրության դժգոհությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման կապակցությամբ և պարզապես սխալ է ձևակերպված: Ոչ թե մարդիկ դժգոհ չեն, այլ այդ դժգոհությունը հրապարակում ելույթ ունեցողները պետք է ճիշտ կոնվերտացնեն:
Այնպես չի, որ երկրում ամեն ինչ լավ էր և ոչ ոք մինչև հոսանքի գնի բարձրացումը չէր մտածում արտագաղթելու մասին:

 

Հայաստանից արտագաղթելու պատճառներ մինչև դա էլ կային, և ավելի լուրջ պատճառներ՝ անորակ կրթություն, արդարադատության բացակայություն, համատարած կոռուպցիա, ինքնադրսևորման սակավ հնարավորություններ, ցածր աշխատավարձ, պատերազմի վերսկսման հնարավորություն և այլն:
Այնպես որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պետք է հրապարակային ելույթներում կապվի ոչ թե արտագաղթի հետ, այլ երկրում կառավարման խնդիրների առկայության, հանրային շահը պաշտպանելու անկարողության, պետական մարմինների անգործության և նման երևույթների հետ:

 

Մովսես Դեմիրճյան