Օրերս տեղի ունեցավ ԴիջիԹեք 8-րդ ամենամյա բիզնես ֆորումը, որը իրականացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման համար իրականացվում է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծման ծրագիրը, որից հետո էլ առկա մասնագետները վերապատրասման հնարավորություն ունեն Մայքրոսոֆթ ինովացիոն և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոններում, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայում:

 

 


Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, կադրերի վերապատրաստմանը և այլ կարևոր նախաձեռնությունների իրագործմանը:
Համագործակցող կազմակերպությունների դասին են պատկանում «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Նեյշնլ», «Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նոկիա», «Ինթել», «Սիսկո», «ԱյԲիԷմ», «ՋիԷֆԱյ» և այլ առաջատար անդրազգային ընկերությունների հետ:
Հուսանք, որ առաջընթացը կշարունակվի...

 

 

 

Կարեն Մկոյան