Թբիլիսիում Հերոսների հրապարակի մոտակայքում առյուծը հարձակվել էր քաղաքացիների վրա, որի արդյունքում զոհվել էր մեկ քաղաքացի: Արագ արձագանքման արդյունքում համապատասխան մարմինները սպանել են վագրին, որը ամբողջ ժամանակ թաքնված է եղել պահեստի տարածքում։

 

 

Բայց երեկ երեկոյան ճգնաժամերի կառավարման ու անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել էր, որ կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ քաղաքում չկան, և բնակիչների կյանքին ոչինչ չի սպառնում։

 

 

Բնականաբար սա կրկին մեծ աղմուկ բարձրացրեց Թբիլիսիում: Իշխանությունները իրենց այս հայտարարության համար արդեն մեղադրել են կենդանաբանական այգու ղեկավար կազմին, ովքեր սխալ տեղեկություն են տվել կենդանիների քանակի հետ կապված:

 

 

Աշոտ Ծոռումյան