Իհարկե յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ում երկրպագել, բայց ես այդպես էլ չհասկացա էն մարդկանց ովքեր էսօր Ռոնալդուի խփած գոլերից հետո ուրախանում էին: Կներեք, բայց դա իմ համար անընդունելի է: Նման մարդիկ հանգիստ հայրենիքն էլ կվաճառեն Ռոնալդուի ու նրա նմանների համար: Ի վերջո Ռոնադուն ցույց տվեց իր բացասական կողմը նաև խաղադաշտում: Ի՞նչ է նշանակում դասշտից դուրս եկած գնդակը հարվածել երկրպագուների ուղղաությամբ:


Ապրեն Ազգային Հավաքականի տղեքը: Լավ խաղացին՝ դժգոհելու տեղ չունենք: Ափսոս, որ կրկին հայի բախտը բերեց միայն բարոյական հաղթանակի հարցում:ՖԱՖ-ին ու մնացած Երկրպագուներին էլ շնորհակալություն՝ 90 րոպե անդադար երկրպագել ենք մեր Հավքականին: Այս մրցաշրջանում նույնիսկ տեսական հնարավորություններ չմնացին: Պետք է լավ պատրաստվել 2018 թվականի Աշխարհի նախընտրական խաղերին:

 

Էդգար Խաչատրյան