Հայաստանի մայրաքաղաքն ու մարզերը, մեծ ու փոքր բնակավայրերը, անշուք գյուղերն ու գողտրիկ անկյուններն այնքան պատմություն, հիշողություն, սիմվոլներ և իմաստներ են պարունակում, որ եղածն էլ բավական է այստեղ կյանքն իմաստավորելու համար:
Մեր Հայրենիքի սահմանները չեն համընկնում պետության սահմանների հետ, մեր պետությունը ձևավորվել է մեր Հայրենիքի մի անկյունում, և մեր պարագայում Հայրենիքը և պետությունը չեն համընկնում:

 


Տարբեր են նաև պետության և Հայրենիքի ֆունկցիաները. պետությունն ապահովում է անվտանգություն, արդարադատություն և զարգացման հնարավորություն, մինչդեռ Հայրենիքը իմաստներ, սիմվոլներ և արժեքներ է հաղորդում սերունդներին, չթողնելով, որ խզվի կապը ներկայի և անցյալի միջև:

 

 

Մովսես Դեմիրճյան