«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալի արած սելֆին կառույցի ռազմական կայանատեղերից մեկի ֆոնին, և նկարի հրապարակումը սոցիալական ցանցերում պատճառ է դարձել ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային ռազմական կոալիցիայի կողմից ռազմական օբյեկտի հայտնաբերման և ոչնչացման:
Այսպես, ԻՊ-ի զինյալներից մեկն ինքնանկարվել է կառույցին պատկանող ռազմակայանի ֆոնին, ապա, այն տեղադրելով սոցիալական կայքերում, ինչպես սովորաբար անում են իսլամականները սեփական քարոզչությունն իրականացնելիս, պարծեցել կառույցի հնարավորություններով:

 

Սոցիալական կայքերում իսլամականների խմբերը պարբերաբար մոնիտորինգի ենթարկող ամերիկացի զինծառայողները նկարի տակ արված մեկնաբանությունների միջոցով պարզել են ռազմաբազայի գտնվելու վայրը, տվյալները փոխանցել հրամանատարությանը, ինչից ընդամենը օրեր անց ռազմական օբյեկտը հայտնաբերվել և ոչնչացվել է կոալիցիոն օդուժի կողմից:
Հերթական ապացույցն այն իրողության, որ ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները ոչ միայն կարող են արդյունավետ կերպով ծառայել, ասենք, քարոզչական նպատակներով, այլ նաև հնարավոր է՝ունենան միանգամայն հակառակ հետևանքներ:

 

Արմեն Պետրոսյան