Պահպանեք ջերմաստիճանային ռեժիմը' աշխատավայրում,հարկավոր է, որ լինի ոչ շատ տաք և ոչ էլ շատ ցուրտ: Նույնիսկ, եթե դրսում -30օC է, սենյակը շոգեբաղնիք մի դարձրեք: Եվ հակառակը' դրսում, եթե շատ շոգ է, ապա հարկ չկա նստել արհեստական սառեցված սենյակում: Ցուրտը հրահրում է մկանային լարվածություն, իսկ ավելորդ տաքությունը թուլացնում է:

 

Մի ծուլացեք և դուրս եկեք գրասենյակից, գնացեք որևէ տեղ: Դա և միջավայրի փոփոխություն է, և զբոսանք, և մաքուր օդ: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս գալ և մի քիչ զբոսնել շենքի շրջակայքում:

 

Առատ ու լիարժեք ճաշից հետո կսկսեք քնել, աշխատունակությունը կնվազի, իսկ դյուրագրգռությունը կավելանա: Նույնիսկ, եթե շատ քաղցած եք, աշխատեք քիչ ուտել և հագեցվածության զգացողություն անպայման կունենաք:

 

Եթե ստիպված եք քայլել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներով, ապա ամեն մի պատեհ առիթով հանեք դրանք, կամ էլ աշխատասենյակում պահեք մի զույգ փոխարինող ու հարմար կոշիկներ:

 

Հրաժարվեք էներգետիկ ըմպելիքներից՝ եթե ցանկանում եք մի քիչ առույգանալ, ավելի լավ է խմեք բնական սուրճ, քան էներգետիկ ըմնպելիքներ. դրանք վնասակար են մաշկի և թոքերի համար, նաև հրահրում են գլխացավեր, հոգնածություն և աչքերի լարվածություն:

 

Եթե հիվանդ եք, մնացեք տանը՝ ոտքի վրա տարած հիվանդությունը վտանգավոր է դրա արագ կրկնմամբ, նաև հետագա բարդություններով, և կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքային պլանների/ծրագրերի հետաձգման:

 

Գրիգորյան Ժորա