Այսօր ՀՀ-ի տարածքում շատ մարդիկ կան, որ ոչ մի անգամ Արցախում չի եղել։ Ասեմ ավելին, ֆեյսբոուքում շա՜տ վիրտուալ հայրենասերներ կան, որ ֆեյսբուքում իրենց Հայրենիքն ու Արրցախը էնքան են սիրում, որ մարդ զարմանում է, թե ոնց դեռ երեկ արդեն Բաքուն ոտատակ չէինք տվել, իսկ հենց բանը հասնում է իրական օգուտ տալուն, որը նույնիսկ բարեգործություն չէ, այլ օգուտ տվողին էլ հաճելի բան՝ այդ ամենը կորում է։ Լիքը մարդ այսօր գնում ա ու Քոբուլեթիում է հանգստանում, կամ էլ այլ երկրներում, ծախսելով անգամներով ավելի շատ փող, քան կծախսեր Արցախում։ Ինչի՞։

 


Այս առումով, շատ ողջունելի է «Արցախ» հայրենակիցների միության կոչը համայն հայությանը՝ տարեկան գոնե մեկ շաբաթ իրենց հանգիստն անցկացնեն գեղատեսիլ Արցախում։ Սա լավ է բոլոր առումներով. տնտեսական, քաղաքական, հասարակական և ինչու ոչ՝ մշակութային։ Ինքս ամեն տարի անպայման լինում եմ Արցախում ու կարող եմ ասել, որ գնային առումով բավականին էժան հանգիստ կարող եք կազմակերպել, իսկ եթե ցանկություն ունեք թանկարժեք՝ այդ հնարավորությունն էլ է ընձեռվում։ Գին-որակ հարաբերակցությունն էլ առնվազն չի զիջում Քոբուլեթիին, եթե չասեմ գերազանցում է։ Այդ դեպքում, ինչի՞ չանսալ այս կոչին ու իրոք այս ամառ դուրսը հանգստանալու փոխարեն, ձեր գումարներն ու ժամանակը ծախսեք այդքան արյան գնով ազատագրված երկրային այս դրախտում։

 


Սա միանշանակ այն դեպքերից է, երբ գայլերն էլ են կուծտ, ոչխարներն էլ են անվնաս։ Դուք հանգստանում եք, հաղորդակից եք լինում ոչ միայն Հայաստանի, այլև աշխարարհի մասշտաբով ամենագեղատեսիլ անկյուններից մեկի ու դրա մշակույթի հետ, համակվում եք իսկական պարզ-հայկական ոգով ու հանգստացած և գոհունակություն ստացած վերադառնում եք։ Իսկ Ձեր ծախսած գումարները մեծացնում են Արցախի շրջանառությունը ու հավելյալ եկամուտ ապահովում այնտեղ ապրող մարդկանց։

 

 

 

 

Գոռ Սաղաթելյան