Հավաստի աղբյուրներից այսօր հայտնի դարձավ, որ 2015 թվ.-ի հուլիսի 1-ից LOT ավիաընկերությունը դադարեցնում է իր թռիչքները Վարշավա-Երևան ուղությամբ: Այսպիսով, ևս մեկ արտասահմանյան ավիաընկերություն, լքեց հայաստանյան շուկան: Եվրոպայից Հայաստան կանոնավոր թռիչքներ իրականացնող ընկերություններից մնացին միայն երկուսը՝ Airfrance-ը և Austrian Airlines-ը: Հուլիսին Աթենքից պետք է թռիչքներ սկսի Aegean Airlines-ը, բայց ամենայն հավանականությամբ Aegean Airlines-ի թռիչքները կկրեն սեզոնային բնույթ:

 


Փորձենք վերլուծել 2013 թվականի հոկտեմբերի 23 հայտարարված քաղաքականության առդյունքները. ինչպես պնում էին ավիացիայի տարբեր մասնագետներ, քաղաքականությունը բերելու է մի այնպիսի իրավիճակի,որ Երեվանից դեպի Եվրոպա և ԱՄՆ ուղևորները կարողանալու են ճամփորդել միայն և միայն Մոսկվայի միջոցով: Եթե համեմատություն կատարենք թռիչքների աշխարհագրության մասով 2000-ականների հետ, պետք է նշենք,որ այլևս գոյություն չունեն Երևանից դեպի Լոնդոն, Ամստեռդամ, Ֆրանկֆուրտ, Ցյուրիխ, Պրահա, Մյունխեն և մի շարք այլ եվրոպական ուղություններ: Ինչպես հայտնի է Etihad Airways-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է թռիչքները Երևան-Աբու Դաբի-Երևան ուղությամբ:

 

Etihad Airways-ի թռիչքները ապահովում էին տարանցիկ ուղևորափոխադրումներ դեպի ԱՄՆ և Ասիա: Ի դեպ պետք է նշել, որ սույն թվականի մայիս ամսից, Aeroflot ավիաընկերությունը դադարեցրել է իր ամենօրյա թռիչքները դեպի Սանկտ Պետերբուրգ և առաջարկում է ուղևորին թռիչք Մոսկվայով: Այսպիով, այսօրվա դրությամբ, Երևանից և դեպի Երևան եվրոպական քաղաքներ ուղևորները կարողանում են ճամփորդել Մոսկվայով, Վիեննայով(սակագները շատ բարձր են) և Կիևով՝ May ավիաընկերության թռիչքներով, որը ունի ֆինանսական դժվարություններ…

 

Իսկ Երևանից ԱՄՆ ուղևորները կարողանում են փոխադրվել Մոսկվայի և Փարիզի միջոցով: Ինչպես նշում էին ավիացիայի մասնագետները քաղաքականության հայտարարումը չէր կարելի կնքել առանց նախապատրաստական հայցակարգի (համաձայնագրեր Ռուսաստանի Դաշնության կամ որևէ այլ ԱՊՀ երկրի հետ թռիչքների քանակի, ավիաընկերությունների քանակի, սահմանափակումների վերաբերյալ): Վերահսկման մեխանիզմները բերելու են նրան, որ վարելով դեմպինգային քաղաքականություն, ռուսական ավիաընկերությունները, ինչպես նաև May-ն անհետաքրքիր են դարձնելու հայաստանյան շուկան եվրոպական ավիաընկերությունների համար: Իսկ մրցակիցներին շուկայից դուրս մղելուց հետո, նրանք կբարցրացնեն սակագները:
Այսօր արդեն կարելի է խաղադրույքներ կատարել թե ո՞ր եվրոպական ավիաընկերությունն է դուրս գալու հայկական շուկայից ձմեռային շրջանում:
Air France թե Austrian Airlines-ը:
Տեղեկությունները վերցված է համապատասխան մարմիններից: