Թուրքիան ակտիվացնում է Ալբանիայի բանակին ռազմական օգնությունը: Երկու երկրների միջև 2014 թ. ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում' Թուրքիայի զինված ուժերի կողմից ալբանական բանակին անհատույց տրամադրվել է «Land Rover» մակնիշի 27 ամենագնաց:

 

2014 թ. դեկտեմբերին էլ անհատույց հիմունքներով հատկացվել էր ռազմական փոխադրումների համար նախատեսված 10 ավտոբուս: Թուրքիայի Վիճակագրական ծառայության տվյալներով ' վերջին 5 տարիների ընթացքում Թուրքիայից Ալբանիա է արտահանվել 667 հազար դոլար ընդհանուր արժողության զենք և ռազմական նշանակության սարքավորումներ: Ի դեպ, ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է նաև Բոսնիա-Հերցեգովինայի հետ: Թուրքիան մատակարարումները մեծացնում է նաև այդ ուղղությամբ:

 

Լևոն Հովասափյան