Եգիպտական պարբերականներից մեկը գրել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի' Թուրքիայի քաղաքացիություն ստանալու հավանականության մասին:
Պարբերականը նշել է, որ քաղաքացիություն ստանալով' Մուրսին կարող է արտահանձնվել Թուրքիային և եգիպտական օրենսդրության համաձայն նաև ազատվել մահապատժից: Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մահապատժի որոշումները կարող են չեղյալ համարվել դատարանի որոշմամբ: Եգիպտական դատական պրակտիկայում նման նախադեպեր նախկինում եղել են:
Թուրքիան նաև ակտիվ է ամեն կերպ Մուրսիին Թուրքիա փոխադրելու հարցում:
Լևոն Հովսեփյան