Մի մարդ ազնիվ էր, համեստ և աշխատասեր: Ամբողջ օրը պտտվում էր՝ ինչպես սկյուռը անիվի մեջ, որպեսզի կերակրի մեծաքանակ ընտանիքը, հագցնի և կրթի երեխաներին: Նա սովոր չէր խնդրանքներով ծանրաբեռնել ինչ-որ մեկին, այդ թվում և Երկնքին՝ շնորհակալ լինելով նրա համար, ինչ ունի: Ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, բայց տարեցտարի ապրելն ավելի ու ավելի էր բարդանում:
Նրա հասակակիցները վատ չէին ապրում՝ աշխատելով խաբեությամբ, լկտիաբար և անխղճորեն, իսկ նրան տեսենլիս էլ ծիծաղում էին.
-Դու այնքան համեստ ու ազնիվ ես՝ կարծես պատրաստվում ես Դրախտ գնալ:

 


Որոշ մարդիկ փորձում էին նրան խելք սովորեցնել:
-Ո՞վ է այսօր իրեն այդպես պահում: Դու պարզապես չես հավատում քո ուժերին, վախենում ես քեզ համար ավելի շատ վերցնել:
Մյուսները ծաղրում էին.
-Եթե քեզ ասեն, որ ապագան քո ետևում է, դու ետ կպտտվե՛ս:
Երրորդները ցավակցում էին.
-Ով չի խիզախում...Ախ, դու շամպայն չե՛ս խմի այս կյանքում: Իսկ մյուս կյանքում ոչ ոք չի առաջարկի, և վերջում էլ՝ ոչինչ չես ունենա հիշելու: Միայն բացի նրանից, որ մեջքդ ես ծռել...
Հոգնել էր նա արհամարհական հայացքներից, կնոջ դժգոհությունից և նման կյանքից: Կինն ավելի հաճախ էր փնթփնթում ու դժգոհում՝ խնդրելով Աստծուն խելքի բերել անհասկացող ամուսնուն, և դարձնել նրան ավելի խիզախ և հաջողակ:

 


Հավանաբար այդ խնդրանքները լսվել էին Երկնքի կողմից, քանի որ դժբախտը հանդիպեց իր հին ընկերոջը: Նրանք խոսեցին, մարդը բողոքեց իր աննախանձելի ճակատագրից նրան՝ ով հաջողությունների էր հասել կյանքում, իսկ վերջինս էլ վերցրեց ու նրան պատշաճ աշխատանք առաջարկեց: «Կկարողանամ արդյո՞ք,- վախեցավ մարդը,-այդտեղ խարդախություն չկա՞: Չէ որ նա ինձ ընդհանրապես չգիտի, և ես էլ նրան, չէ որ այսքա՛ն ժամանակ է անցել: Չի խաբի արդյո՞ք նա ինձ»: Իր հոգու բարությամբ աշխատանք առաջարկած ընկերը՝ զարմացած նայեց կասկածամիտին, ուշադիր լսեց նրա բոլոր նկարագրությունները, և ուսերը թափ տալով գնաց: Մարդն էլ որոշեց. «Հավանաբար ճիշտ վարվեցի, որ հրաժարվեցի, իսկ նա էլ հասկացավ, որ չի կարողանա ինձ խաբել և նահանջեց»:
Տանը մարդը հպարտությամբ պատմեց կնոջը, թե ինչպես կարողացավ խուսափել վտանգավոր գայթակղությունից: Նա միայն ձեռքերն իրար խփեց.
Չէ որ ես միայն աղոթում էի, որ դու հնարավորություն ունենաս: Իսկ երբ դա պատահեց՝ դու վախեցար: Այսուհետ ինձնից ոչինչ չխնդրես և չբողոքես քո ճակատագրից:
Մարդը զարմացավ՝ նրա կինը պատրաստ էր խիզախել փոխել իր կյանքը: Նա տխրեց: ԵՎ այնպես, որ երկար ժամանակ չէր կարողանում քնել: Միայն առավոտյան կողմ հոգնածությունը հաղթեց, և նա երազ տեսավ:

 


Անտեսանելի մեկն եկավ և նրան մի ապշեցուցիչ քաղաք տարավ: Տներն այստեղ հարմարավետ ու գեղեցիկ էին, փողոցներև՝ մաքուր և կանաչ: Ուղեկցորդի հետ նրանք մտնում էին տարբեր բնակարաններ՝ հարուստ ու ապրանքներով լի, որոնցից շատերի նշանակությունը մարդն անգամ չէր էլ կռահում: Սակայն այդ ամենի տերերը ոչ մի տեղ չկային: Խորհրդավոր ուղեկիցն ասաց.
-Նայիր և ընտրիր: Ինչ ընտրես՝ դա էլ կլինի քո ճակատագիրը:
Բայց մարդուն կրկին հաղթեցին կասկածները՝ կկարողանա արդյո՞ք պահել այդ ամենը: ԵՎ նրանք շարունակում էին գնալ: Մյուս վայրում տներն ավելի հասարակ էին, սակայն աստեղ էլ մարդը ոչինչ չորոշեց...Վերջապես նա տեսավ աղքատ և սովորական բնակարաններ: Մարդը ցույց տվեց նրանցից մեկը և ասաց. «Ահա սա՛ ինձ համապատասխանում է»: Անտեսանելի մեկը միայն ասաց. «Հենց այսպիսի տանը դու այժմ ապրում ես...» և կորավ՝ կարծես չքացավ: Արթնանալով մարդը նստեց մահճակալի վրա, հոգոց հանեց և ասաց.
-Այո, ես այդպիսին եմ...Ես պարզապես չեմ կարողանում ավելի շատ կծել, քան կարող եմ կուլ տալ: Բայց դա ու՞մ մեղքն է: Արդյո՞ք ոչ նրա, ով ինձ այդպիսին է ստեղծել:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Հեղաշրջում"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան