Սուտը գոհ էր Կյանքից: Ստի կարիք բոլորն ունեին՝ փոքրից մեծ, վերևից ներքև՝ դիմելով նրան ամեն քայլափոխին:
-Այնքան օգնություն չեն խնդրում Ստեղծողից, որքան գալիս են ինձ մոտ,-գոհունակությամբ մտածում էր նա՝ լողալով ուշադրության մեջ: եթե սկզբում բառն է եղել, ապա արդյո՞ք իմը չի եղել... Բոլորը ցանկանում են դուր գալ, ինչի համար էլ ստում են: Ինձ վրա է հիմնված աշխարհը: Յուրաքանչյուր ճիշտ ժամանակի ընթացքում դառնում է սուտ: Վերցնենք ամենամեծ և գնահատելի սուտը՝ Սեր: Որպեսզի գրավի իր զոհերին, նա կուրացնում է նրանց՝ զրկելով բանականությունից: Իսկ այլ կերպ ինչպե՞ս միացնել նրանց, ովքեր առողջ դատողությամբ միմյանց վրա չեն էլ նայի: Չխաբես՝ չես վաճառի: Երբ արդեն «գնորդը» սթափվում է, ապա դեռ պետք է խոստովանել, որ հիմարություն է արել, իսկ դրան ոչ բոլորն են ընդունակ...Որքան քիչ են նրանք, ովքեր ընդունակ են որոշել իրենց ճակատագիրը, ընդունելով դրա դիմաց այն, ինչ թափվում է նրանց վրա: Իսկ թափվում է, որովհետև նրանք չեն որոշում դա: ԵՎ ծիծաղեց:

 


Մեկ ուրիշ անգամ նա մեծարեց Հույսին: Նրա վարպետությունը հիացնում էր Ստին: Իզուր չէ ստախոս Սերը իրեն օգնական ընտրել Հույսին: Այդպես բան էլ կլինի՝ ամբողջ Կյանքը խաբել և չհամարվել ստախոս: Ուղեկցել մինչ մահ, ով անիծված է մահվան շեմին: Որովհետև այդ ճարպիկը դարձել է Հավատի անկոչ քույրը, որը ևս խոստանում է ամեն ինչ, նրա համար, ինչ կտաս այստեղ, բայց...հետո:
-Ահա թե հնարք,-հիանում էր Սուտը: Գնա և ստուգի՛ր «հետո»: Այնտեղից ոչ ոք չի վերադարձել՝ մահացածներից: Մնում է...Հուսալ: Հա-հա-հա
Հենց ինքը Սուտը չէր սիրում խաբվել, նախընտրելով խաբել, և կիսում էր կարծիք, որ մեկ անգամ են ապրում՝ ոչ «հետո», այլ «հիմա»:

 


Ոչ մեկ անգամ այդպիսի անակնկալ դեպքեր լսած Կյանքը, իհարկե, դրանցով չէր հիանում: Ստացվում էր, որ նա՝ Կյանքը, ամբողջովին սուտ է:
-Դա չի կարող ճիշտ լինել,-վերջապես վրդովվեց նա,-եթե այդպիսի բան Սուտն է ասում:
ԵՎ Կյանքը ժպտաց: Հնարավոր է նույնիսկ ինչ-որ մեկին, այլ ոչ միայն իր մտքին:
-ԵՎ Սերը իզուր է Սուտը ապականում,-ասում էր ինքն իրեն Կյանքը: Ամեն դեպքում ես ո՛չ հասարակ եմ, ո՛չ էլ հեշտ, իսկ առանց Սիրո՝ ավելի տխուր: Սերը ուրախություն է միապաղաղ ու գորշ օրերում: Ի՞նչ է նա այնտեղ հիմնվել է իմաստունների վրա: Հավանաբար ընտրել է այն բառերը, որոնք հարմար են եղել: Ես նրանց ինքս կհարցնեմ: ԵՎ սկսեցի քաղաքներում տարբեր կարծիքներ հավաքել:
-Եթե տղամարդը չի խաբում կնոջը, նշանակում է, որ նրա համար միևնույնն են նրա զգացմունքները,-լսեց նա մի վայրում: ԵՎ մտածեց՝ գլուխը շարժելով. «Բայց ճիշտ է...»
-Խելացի սուտը լավ է հիմար ճշմարտությունից,-ասեցին մեկ այլ վայրում: «Սա էլ է նույն բանի մասին»,-որոշեց նա և շարունակեց ճանապարհը: Ինչ ասես, որ չլսեց նա:
-Ուզում ես օգնել ճշմարիտին՝ ընկերացիր ստի հետ:
-Նոր ճիշտը հինը դարձնում է ոչ ճիշտ:
-Քաղցր սուտը ավելի լավ է, քան դառը ճշմարտությունը:
-Ճշմարտությունը լավ է, իսկ երջանկությունն՝ ավելի լավ:
-Որքան ապրում ես, այնքան էլ ստում ես, մարդիկ սուտ են, և մենք նույնպես...Իսկ ժողովրդի հետ հաշտ չապրես՝ դժբախտության մեջ կընկնես:
Կյանքը մտածմունքների մեջ ընկավ: Ստում են ոչ թե սիրուց ստի նկատմամբ, այլ խիստ Անհրաժեշտությունից: Պետք է հանդիպել նրա հետ և հարցնել...

 


Հանդիպեցին: Հարցրեց առանց ողջունելու.
-Ինչու՞ ես ստիպում ստել:
Չժպտացող Անհրաժեշտությունը սկզբում սառնորեն նայեց նրան, իսկ հետո...ժպտաց:
-Դու ես ստիպում, սիրելի քույրիկ:
-Այդ երբվանի՞ց ենք մենք քույրեր,-վրդովվեց Կյանքը:
-Դեռ հին ժամանակներից, սիրելի երկվորյակ: Եթե ես չլինեի, ո՞վ էր քեզ համար պայքարելու: Լսած կլինես, թե ինչպես են մեզ միասին հիշում: Կյանք-Անհրաժեշտությունը ամեն ինչ կսովորեցնի...Երբ էր դեռ ասված. «Ամեն բան շարժվում է շնորհիվ Անհրաժեշտության»: Դու անհրաժեշտ ես ամբողջ կենդանությանը: Անհրաժեշտ եմ: Այնպես որ ես քո միայն մի կողմն եմ...ինչպես և Սուտը:
ԵՎ այս ամենը ուզում է ինձ վրա բարդել,-մտածեց Կյանքը,-պայմանավորվե՞լ են ինչ է:
Իսկ բարձրաձայն ասաց.
-Դե-դե: Եթե Սուտը անհրաժեշտ է, ուրեմն հենց դու ես Սուտը: Իսկ եթե դու ես Սուտը, ապա արդյո՞ք կարելի է հավատալ քեզ:
ԵՎ քմծիծաղ տվեց: Իբր՝ ինձ չես կարող խաբել: Բայց Անհրաժեշտությունը հանգիստ պատասխանեց.
-«Կարելի» հետ կապված չգիտեմ, բայց պետք է լինում: Օրինակ, քեզ կորցնելու սպառնալիքի ներքո: Իզուր չեն իմաստունները մտածում.
«Սուտը, որն ասված է բարի նպատակով ավելի է փրկում, քան գժտություններ սերմանող ճշմարտութունը»: ԵՎ ավելացնում են. «Մարդիկ լավ Ստի կարիք ունեն, որովհետև շուրջը շատ է վատը»: Դրանից էլ հետևյալը. փրկության համար Սուտը՝ Սուրբ սուտ է...Սու՛րբ: Ինչպե՞ս է քեզ սա:
Անհրաժեշտությունը ծիծաղեց: Իսկ հետո հարցրեց.

 


-Իսկ ըստ քեզ ո՞վ է ծնել ստախոսներին: ԵՎ կլինեին արդյո՞ք նրանք, եթե չլինեիր դու:
Կյանքը չգտավ ինչ պատասխանել:
-Դու ես նրանց ծնել, դու՛: ԵՎ այնպես, որ առանց Ստի նրանք չեն կարող միասին ապրել: Դու ինքդ լսեցիր. «Որքան ապրում ես, այնքան էլ ստում ես, մարդիկ սուտ են, և մենք նույնպես: Իսկ ժողովրդի հետ հաշտ չապրես՝ դժբախտության մեջ կընկնես»:
Կյանքը լռում էր:
-Դու ինձ չես հավատում,-ասաց Անհրաժեշտությունը,-իսկ չես հավատում, քանի որ չես ուզում հավատալ տհաճ բաներին, չնայած որ դրանք ակնհայտ են: Այսինքն Սուտը քեզ ավելի հարմար է:
Կյանքը շարունակում էր լռել:
-Հասկացիր, հենց ստախոսը ընդունակ չէ ոչ ոքի հավատալ: Իսկ երբ շուրջն ուրախ չէ, ապա Սուտն իսկապես անհրաժեշտ է, որպեսզի ծնի Հույս, որը հետո կարող է ճշմարիտ դառնալ, եթե դուր գա մեծամասնությանը: Հիմարին հայտնի է, որ ամբողջ ճշմարտությունը չի կարելի ասել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա համար հայտնվում են: Մարդկանց պարզապես հայտնում են, թե ինչն է այսօր ճշմարիտ, որին պետք է հավատան, եթե չեն ցանկանում կորցնել այն, ինչ ունեն: Այդ թվում և քեզ: Այդպիսի բաներ...
Այնտեղ Անհրաժեշտությունը տեսավ, որ չափն անցավ՝ Կյանքը սփրթնել էր: Չի կարելի միանգամից այդքան տհաճ ճշմարտություն ասել: Ամեն մեկը չի դիմանա: Իսկ եթե չդիմանա՝ ի՞նչ կլինի Անհրաժեշտության հետ: Ու՞մ պետք կլինի նա, երբ այլևս ոչ ոք չլինի: Անհրաժեշտ է շտապ բարձրացնել քրոջ տրամադրությունը: Պետք է ինչ-որ սուտ ասել...ոչ, ասենք՝ հորինել:

 


-Գիտես ինչպե՞ս կարելի է խայթել Ստին:
Կյանքը նայեց զարմացած աչքերով:
-Նրանք, ովքեր նրան չեն սիրում, ասում են. «Ստի ոտքերը կարճ են»:
Ի՞նչ կնոջ դա դուր կգա:
-ԵՎ ի՞նչ է նա պատասխանում:
-Ոչ նա՝ նրանք, ովքեր դավանում են նրան. «Բայց դրա փոխարեն նրա ձեռքերն են երկար»:
Կյանքը ծիծաղեց՝ պատկերացնելով կապիկի երկար ձեռքերով կարճահասակ Ստին: Նախադասության երկրորդ իմաստը նրանից պլստաց: Երևի այն պատճառով, որ դա իրեն չէր սպառնում:
-Ես նրան միշտ այնքան փոքր եմ տեսել, հազիվ նկատելի,-ասաց նա: Կյանքը կարճատես էր, որ թաքցնում էր:
-Իսկ պատկերացնում ես,-շարունակեց Անհրաժեշտությունը,-նա իրեն գեղեցկուհի է համարում:
-Դե՞,-չէր խոսում Կյանքը:
-Այո,այո,-հաստատեց զրուցակիցը: Նա ինքն իրեն էլ ճիշտը չի ասում: Իսկ մյուսները կա՛մ նրա կողմնակիցներն են և նրանք էլ են այդպիսին, կա՛մ համարվում են չարանենգ խելագարներ: Բոլոր հոսողների հետ...

 


-Ահա պատիժը,-բացականչեց Կյանքը և մտածեց. «Ես գեղեցիկ եմ և ապշեցուցիչ: Իսկ որ բոլորի համար չէ, դա արդեն Արդարության համար է: Իզուր չեն ասում, որ ես թանկ եմ բոլոր գանձերից»:
Նրա տրամադրությունը փոխվեց դեպի լավը: Այժմ նա կարող էր կրկին ժպտալ նրանց, ով դուրեկան էր՝ հիանալով իրենով:
Եթե Անհրաժեշտությունը կարդար նրա մտքերը, ապա կծիծաղեր, համարելով իրեն բացառիկ գեղեցկուհի, ում շքեղությունը քչերը կարող են գնահատել: Իսկ նրանք, ովքեր ընդունակ են, ծնվում են հազար տարին մեկ անգամ: Արդարության հետ նա երբևէ չի հանդիպել, ժամանակ առ ժամանակ լսել է նրա մասին մարդկանցից: Բայց Անհրաժեշտությունը այդ հեքիաթները լուրջ չէր ընդունում: Չէ որ յուրաքանչյուր պատմող դա յուրովի էր ներկայացնում:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Մայրություն"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան