Ստորև ներկայացված են Անարխիզմի սիմվոլները, որոնցից առաջինը, որքան որ հիշում եմ, առկա էր «Դեմ եմ Էլեկտրաէներգիայի թանկացմանը» շարժման նախաձեռնած հանրահավաք-երթի ժամանակ: Անարխիզմը քաղաքական-փիլիսոփայական գաղափարաբանություն է: Իհարկե հնարավոր չէ մեկ կամ երկու նախադասությամբ ճշգրիտ բնորոշել դրա էությունը, քանզի այն մոնոլիտ համակարգ չէ, այլ՝ բաղկացած է տարատեսակ հոսանքներից և պատմության ընթացքում զարգացել է էվոլյուցիոն զարգացման աստիճանական փուլերով:

 

Բայց ընդհանուր գծերով կարող ենք փաստել, որ այն ուղղակիորեն հակադրվում է հասարակական համակեցության այն մոդելին, որը մենք անվանում ենք պետություն և առաջարկում է հասարակական փոխհարաբերությունների բոլորովին այլ համակարգ:
Իհարկե չխորանալով դրա փիլիսոփայական առանձնահատկությունների մեջ, փորձենք պատասխանել հետևյալ գլուխ կոտրուկ հարցերին.
1. Ի՞նչ կապ ունեն անարխիստական սիմվոլները այդ երթի հետ:
2. Ա՞րդյոք Հայաստանում անարխիստներ կան:
Ընդհանրապես 18-19-րդ դարերի և մասամբ 20-րդ դարի երկրորդ կեսի հեղափոխական շարժումների, հասարակական տարաբնույթ գործընթացների պրակտիկան վերջին մի քանի տարիներին Հայաստանում բավականին ակտուալ է դարձել: Հատկապես օգտագործվում են Ֆրանսիական Մեծ Հեղափոխության, անգլիական աշխատավորական շարժումների, ռուս անարխիստների (Անարխիզմը լայն տարածում է ունեցել Ռուսաստանում), Լատինական Ամերիկայի հեղափոխական շարժումների լոզունգները, սիմվոլները և որոշ դեպքերում անգամ փորձում են վերարտադրել կամայական երկրում այս կամ այն ժամանակաշրջանում տեղի ունեցած իրողությունը:

 

Իհարկե վերոնշյալ հասարակությունների հարուստ կենսափորձը միշտ էլ օգտակար կարող է լինել պետություն կառուցելու տեսանկյունից, բայց այն դեպքում, երբ մենք հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք:
Թե չէ էնպես է ստացվում, որ Հայաստանում չկան անարխիստներ, բայց կան անարխիստական սիմվոլներ, երթը անարխիստական բնույթի չէ, բայց ուղղեկցվում է այդ սիմվոլների առաջնորդությամբ: Մասնակիցները կարող են ասել, թե գեղեցիկ է, ազդեցիկ է և կարևոր չէ բովանդակությունը, իսկ ես կարող եմ ասել, որ այդ նույն տրամաբանությամբ պիոներական վզկապներներն էլ են գեղեցիկ և ազդեցիկ:
Ո՛չ բարեկամներ, տեղաշարժը A կետից դեպի B կետը պետք է ամբողջապես շրջապատված լի գաղափարական ճշգրիտ մոտիվացիայով՝ ընդհուպ սիմվոլները, լինի դա սոցիալական, թե ազգային-ազատագրական բունտ:

 

 

 

 

 

Կարպիս Փաշոյան