Հայը աշխարհում ապրող այն բացառիկ ազգերից է, որ անցնելով պատմության հազարավոր մղոններ ապրել, կերտել և պահպանել է իր տեսակի եզակիությունը: Եթե փուլ առ փուլ հիշենք մարդկության անցած պատմական ուղիները, ապա միանշանակ կտեսնենք, որ հայը հաղթահարել է այնպիսի դժվարություններ, այնպիսի մարտահրավերներ, որ չեն կարողացել դա անել բազմաթիվ այլ հնագույն ցեղեր:

 

 

Անկասկած մենք հպարտանալու բազմաթիվ առիթներ ունենք, և ամենակարևորը, հպարտ ենք, որ այդ հնագույն ցեղի սերունդ ենք: Ի տարբերություն որոշ շատ ազգերի, հայը միշտ ձգտել է դեպի ազատության, անկախության' պատրաստակամություն ստանձնելով կրելու անկախության բոլոր դժվարությունները:

 

 

Եվ ահա 1918-ի մայիսին հայ ժողովրդի համար եկել էր մի շատ վճռական պահ, որ հերթական անգամ հազարամյա գոյության ընթացքում դրված էր լինել-չլինելու հարցը: Այդ նույն ժամանակ Արևմտյան Հայաստանում թուրքերը շարունակում էին իրենց ցեղասպան քաղաքականությունը, նպատակ դնելով վերացնել հայերին որպես ազգ աշխարհի երեսից:

 

 

Սակայն այդ նույն ժամանակ հայը ոչ միայն պիտի պարզապես պաշտպաներ իր գոյությունը, այլ նաև ստեղծեր իր անկախ պետություն:
Հայը եղել է, կա ու կլինի այնքան, քանի դեռ ապրում է մարդ տեսակը:

 

 

Աշոտ Ծորմուտյան