1500 դրամանոց տաքսիներն ու Բիբինը
Հոսանքի թանկացման համար Բիբինը ամենաանհավանական փաստերն էր բերում: Քիչ ա մնում ասի մեր տունը սուրճ ենք առել: Հաջորդ տարի էլ, որ թանկացման համար դիմեն կգրեն, որ 1500 դրամանոց տաքսիներից ենք օգտվել ու փոխոստիկանապետին լույսի գումարներից փայ կտան: Ախպեր փոխոստիկանապետ մարդ ես, չե՞ս հասկանում, որ նման հայտարարություններով մարդկանց տրամադրությունը բարձրացնելուց բացի, ոչ մի օգուտ չես տալիս:

 

451 թվականի մայիսի 26-ին մեր բարոյական հաղթանակին հիմքը դրվեց : Մի հատ ընդմիջում ունեցանք 1991-ից1994 թվականներին՝անկախություն ձեռք բերեցինք ու Արցախյան հերոսամարտում հաղթանակ տարանք, դրանից հետո կրկին անցանք բարոյական հաղթանակների: Վարդան Մամիկոնյանը բացի սպարապետից, նաև բարոյական հաղթանակների հիմնահայրնա է:

 

Երեկվա երթին նաիրիտցիներն էլ էին միացել: Ժողովուրդը կոնսոլիդացվում է: Դա հիանալի է: Իմ կարծիքով այս տարի Բիբինը իր լեքսուսի փողերը իր կողքի ատկատներից պետք ա փակվի: եմ կարծում, որ լույսի գինը թանկանա: Հանրապետականներն էլ են գոռում Ո՛չ թալանին: Նաիրիտցիների գումարն էլ այսպես թե այնպես պետք է տաք: Մարդիկ աշխատել են ու իրանք էլ իրանց գումարի տերն են:

 

Էդգար Խաչատրյան